«Կորցված, գտնված, թաքցված»-ը՝ «Ավետիս» պարբերականի աշնանային համարում

«Ավետիս» պարբերականիվերջին՝ աշնանային համարում հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված «Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմի ցուցադրությանը Լեհաստանի Ազգային գրադարանում, ինչպես նաև՝ «Ձեռագիրը, որը միավորում է մարդկանց» հոդվածը։ Հրապարակման մեջ ներառված է հարցազրույց ֆիլմի ռեժիսորի, ինչպես նաև զրույցներ ֆիլմի հերոսների հետ, ովքեր հանդիպմանը ժամանել էին Եվրոպայի և Լեհաստանի տարբեր քաղաքներից։ Երեկոն վարել է Ազգային գրադարանի տնօրենը՝ դոկտոր Թոմաշ Մակովսկին։ Երկու տեքստերի հեղինակն է Լեհական ռադիոյի լրագրող Պշեմիսլավ Գոլավսկին։

https://ormianie.pl/files/64_Awedis.pdf

„Zaginiony, odnaleziony, ukryty” w jesiennym numerze „Awedis”